ՊՆ խոսնակ. Զորահանդեսի ժամանակ երկնքում պատկերվել են Հայաստանի դրոշի գույները

«Ժողովուրդ»-ն անդրադարձել է շրջանառվող լուրին, թե Սարդարապատի հուշահամալիրում Հանրապետության տոնին նվիրված զորահանդեսի ժամանակ, ռազմական ինքնաթիռների եռյակը Հայաստանի եռագույնի փոխարեն երկնքում պատկերել են Ռուսաստանի դրոշի գույներն ու թեմայի վերաբերյալ պարզաբանում խնդրել ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից:

«Ինքնաթիռների թողած գույները շատ արագ կարող են անհետանալ, դա նորմալ պրակտիկա է ողջ աշխարհում, այն, որ երրորդ գույնը, որի մասին վիճում ենք, նարնջագույն է եղել, փաստ է, սակայն վայրկյաններ անց կարող է լավ չերևալ երկնքում և ոմանց համար սպիտակ թվալ»,-ասել է Ա. Հովհաննիսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում