Ամեն մի եղունգ` սեփական գլխի համար

Արամ Աբրահամյանն «Առավոտի» այսօրվա խմբագրականում գրել է. «Եթե մարդը ազգությամբ իբր հայ է և եկել է Երևան իբր ոուսաստանյան վերնախավի «հայամետ» մասի կարծիքն արտահայտելու, ապա նա, ենթադրում եմ, չպիտի կրկնի ադրբեջանական քարոզչության անհեթեթ սուտը, թե Լաչինը ազատագրել են ռուսական զորքերը: Սակայն քաղաքագետ Սերզեյ Կուրղինյանը դա արեց’ հակասության մեջ մտնելով գիտնականի իր բարձր կոչման հետ: 1992 թվականին աշխարհի մի քանի երկրներ, այդ թվում պարոն Կուրղինյանի «հակառակորդ» Միացյալ Նահանգները, հնարավորություն ունեին ճշմարտությունը արձանագրելու [թեկուզ տիեզերքից], և եթե ռուսական որևէ ստորաբաժանում մասնակցեր Դարաբաղյան պատերազմին, ապա այդ երկրները, վստահ եմ, չէին լռելու: Որպես այս պատերազմը լուսաբանած լրագրող’ կարող եմ հավաստիացնել, որ իմ գործուղումների ժամանակ որևէ ռուս զինվորի չեմ հանդիպել: Եվ հակառակը’ երբ «ադրբեջանական» տանկերը ներխուժեցին Շահումյանի շրջան, անտառներով Հաթերք փախած բնակիչներից շատերը ինձ պատմում էին, որ այդ տանկերի ղեկին ամենևին էլ ադրբեջանցիներ չէին: Սերզեյ Կուրղինյանը, իհարկե, խելացի մարդ է, նրան հետաքրքիր էր լսել, թեև, անկեղծ ասած, մտքի տիտանի տպավորություն էլ նա չի թողել: Ես վստահ չեմ նաև, որ նա Պուտինի «հատուկ բանագնացն» է, որը եկել է Հայաստանի ղեկավարությանը ինչ-որ «մեսիջներ» փոխանցելու: Որքան հասկանում եմ, այդպիսի մեսիջներ ասուլիսների միջոցով չեն փոխանցվում: Ուրիշ հարց, որ նա արտահայտում է ոուսաստանյան կայսերապաշտական որոշ շրջանակների կարծիքը: Այդ կարծիքը պետք է ընդունել ի գիտություն’ չհամարելով այն մեր բարեկամ երկրի վերնախավում աոկա միակ տեսակետը և, ամենակարևորը’ չկառուցելով սեփական վարքագիծը միայն այդ կարծիքի [ըստ էության, տվյալ դեպքում’ սպառնալիքների] հիման վրա:Ելակետը, ինձ թվում է, պետք է լինի այն, որ աշխարհի ոչ մի երկիր շահագրգռված չէ, որ մեր պետությունը կայանա: Եվ այդ առումով մենք ունիկալ չենք, ամեն մի պետություն աճեցնում է իր եղունգը’ բացառապես սեփական գլուխը քորելու նպատակով: Այստեղից ելնելով’ ցանկացած պետության հետ պետք է հնարավորինս համագործակցել’դրա համար վճարելով պատշաճ գին’ ոչ ավել, ոչ պակաս: Ամենասխալ բանն է’ ենթադրել, թե մեզնից ինչ-որ հավելյալ գին են պահանջում: Սենք ամենևին պարտադրված չենք ընդօրինակել Ոուսաստանի ծայրահեղ կոռումպացված և խիստ ավտորիտար համակարգը կամ բացել ռուսական դպրոցներ: Ով Հայաստանում դա անում է, ելնում է բացառապես սեփական շահերից: Ոչ ոք մեզ չի ստիպում մտնել գոյություն չունեցող Եվ-րասիական միության կամ Մաքսային միության մեջ: Հանգիստ, առանց «եղբայրական» էմոցիաների մտածենք’ դա մեր պետությանը օգո՞ւտ կբերի, թե՞ վնաս: Մյուս կողմից’ ոչ ոք մեզ չի ստիպում գրանցել միասեռական ամուսնությունները: Ով այդպիսի հեռանկար է ներկայացնում, պարզապես մոլորեցնում է հասարակությանը և ցանկանում է թյուր պատկերացում ստեղծել Եվրոպայի մասին: Որևէ երկրի, որևէ բևեռի կամ նույնիսկ որևէ արժեքի հանդեպ կույր պաշտամունքը կամ կույր ատելությունը միևնույն գավառամտության դրսևորումն է»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում