Արտառոց դեպք. Համայնքի դատախազը լսել է ենթակաների բամբասանքն իր մասին

Օրերս արտառոց դեպք է տեղի ունեցել Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատախազությունում: Համայնքի դատախազ Գևորգ Երեմյանը, շատ պատահական, ականջալուր է եղել իր ենթակաների զրույցին, ովքեր կոպիտ խոսքերով’ ընդհուպ հայհոյանքներով, իրենից են բամբասել: Դատախազն իր մասին «ողջ իրողությունը» լսելուց հետո հաշիվ է պահանջել, ինչն էլ վերածվել է վիճաբանության: Ապա բանը հասել է դիվան-բաշուն’ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, և վերջինս ծառայողական քննություն է նշանակել: Լուրի իսկությունը թերթը փորձել է ճշտել դատախազությունից, սակայն մամլո խոսնակն ասել է, թե տեղյակ չէ դեպքից և պարզաբանում կտա այսօր: Գրում է «Հրապարակ»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում