«Հրապարակ». ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահը Արարատ Միրզոյանի քավո՞րն է

«Հրապարակ». ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահը Արարատ Միրզոյանի քավո՞րն է

«Հրապարակ» թերթը գրում է. «Ի՞նչ մոտեցում ունեք սահմանադրական փոփոխություններին՝ հարցրինք Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար, Հրայր Թովմասյանի «կադր», այժմ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին։

«Խնդիրը պետք է լուծվի «Իմ քայլը» խմբակցության որոշման մակարդակով։ Ինչ վերաբերում է իմ անձնական մոտեցմանը, ապա Սահմանադրությունը՝ որպես երկրի հիմնական օրենք, պետք է օժտված լինի կայունությամբ, այն չպետք է փոխվի ցանկացած կապրիզի պահանջով, բայց նաև պետք է հնարավորություն ընձեռվի այն արդիականացնել»:

Հնարավո՞ր է «արդիականացման» պահանջով վերադառնանք նախագահական համակարգին: «Դա նախ ժողովրդի ընտրության խնդիրն է, և ապա` ես չեմ կարող խոսել վարչապետի անունից»: Բայց նաև ԱԺ-ն կարող է սահմանադրական փոփոխություններ իրականացնել, իսկ «Իմ քայլն» ունի բացարձակ մեծամասնություն։ «Այո, դա այդպես է, բայց միևնույն է` դեռ շատ վաղ է այդ մասին խոսել»:

Եվ մի «ինտիմ» հարց. Դուք ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հարսանյաց քավորն եք. Դո՞ւք եք իրեն բերել մեծ «քաղաքականություն», թե՞ նա Ձեզ` ԱԺ: «Արարատ Միրզոյանի հետ մենք անցել ենք երկար ուղի, միշտ կիսել ենք միևնույն արժեքները և պատրաստվում ենք միասին էլ առաջ գնալ։ 15 տարի առաջ ոչ մեկս էլ չգիտեր, թե մեր կյանքն ինչպես կդասավորվի, որ մեկս մյուսին բերեր»»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում