ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը ռուս շախմատիստ Վլադիմիր Կրամնիկի կարիերայի ավարտը տխուր է համարել շախմատի համար։
«Եվս մեկ հսկա հեռանում խաղից ավելի վաղ, քան մենք սպասում էինք: Վլադիմիր Կրամնիկը անհավատալի ժառանգություն է թողնում: Շնորհակալություն, մաեստրո»,– թվիթերի իր էջում գրել է Արոնյանը։
Հիշեցնենք, որ ռուս շախմատիստ, «դասական շախմատի» 2000-2006 թթ. աշխարհի չեմպիոն, ՖԻԴԵ աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը երեկ հայտարարել է կարիերան ավարտելու մասին։