Վանո Մերաբաշվիլիին սպառնում է 5-8 տարվա ազատազրկություն
Նմանատիպ
Վրաստանի գլխավոր դատախազությունը ի թիվս այլ մեղադրանքների ևս մեկով ավելացրել է նախկին վարչապետ, «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գլխավոր քարտուղար Վանո Մերաբիշվիլիին, հայտնում է «Грузия.online» -ն։ Երկրի գլխավոր դատախազության ներկայացուցչի տեղեկացմամբ, նա մեղադրվում է 2011-ի մայիսի 26-ին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։
Նա մեղադրվում է խորհրդարանի նախկին նախագահ Նինո Բուրջանաձեի գլխավորությամբ 2011-ին անցկացված բողոքի ակցիան ցրելու մասին է, որի արդյունքում զոհվել է երկու մարդ:
Համաձայն առաջ քաշված մեղադրանքի նախկին ՆԳ նախարար Վանո Մերաբիշվիլիի գլխավորությամբ ծրագրվել է ոչ թե ակցիան ցրելու, այլ լայնամաշստաբ հարձակում այլակարծիք մարդկանց վրա, «որոնց հստակ նպատակն էին զանգվածային ձերբակալությունները, մարդկանց վախեցնելը, պատժելը»։
Մեղավորությունն ապացուցլեւո դեպքուն նրան սպառնում է 5-8 տարի ազատազրկում:
Հիշեցնենք, որ առկա տեղեկություններով՝ Մերաբիշվիլին մեղադրվում է զբաղվածության ծրագրի գործով, ինչպես նաև «Միացյալ վրացական բանկի» 28-ամյա աշխատակից Սանդրո Գիրգվլիանիի սպանության (2006թ.) և մայիսի 26-ի ակցիան ցրելու համար։
«Միացյալ ազգային շարժում» կուսակցությունում բանտարկությանը քաղաքական երանգավորում են տալիս և կապում Իվանաշվիլու անվան հետ: Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հատուկ բրիֆինգում անդրադարձել է իր թիմակցի ձերբակալությանը և նշել. « Հասարակությունը պետք է հասկանա, թե ինչ կարող է հաջորդել նախկին վարչապետի ձերբակալությանը: Ուկրաինայում ևս նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի ձերբակալեցին և Ուկրաինան ներկայումս հայտնվել է միջազգային իզոլիացիայի մեջ: ԱՄՆ-ն և Եվրոմիությունը սառեցրել են հարաբերությունները Ուկրաինայի հետ: Նույնը կսպասվի նաև Վրաստանին»: Սաակաշվիլու խոսքերն է մեջբերում «Geotimes.ge»-ն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում