Ադրբեջանի ընդդիմությունը վերջապես ձևավորել է Ազգային խորհուրդ
Նմանատիպ
Ադրբեջանցի ընդդիմադիրներն երեկ Ադրբեջանի Հանրապետության օրվա կապակցությամբ ցույց էին կազմակերպել Նովխանի ավանում, որտեղ քննարկել են Ադրբեջանի ընդդիմության հետագա գործունեությունը: Հավաքվածները սպասում էին ընդդիմության կողմից Ազգային խորհրդի ձևավորման մասին, որը սակայն չհնչեց ցույցի ժամանակ:
«Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Իսա Գամբարն իր ելույթում նշել է, որ Ազգային խորհրդի ստեղծման աշխատանքները 99 տոկոսով կատարվել են, և առաջիկա օրերին իրենք կհայտարարեն այդ կառույցի ստեղծման մասին:
«…. Արդեն 20 տարի է՝ երկիրը գտնվում է ալիևյան ավտորիտար և կոռումպացված վարչակարգի (Իլհամ Ալիևը նախագահի պաշտոնում փոխարինել է իր հորը՝ Հեյդար Ալիևին (1993-2003թթ.)) ձեռքում: Ես, սակայն վստահ եմ, որ ժողովրդավարական ուժերին հաջողվելու է խաղաղ ճանապարհով իշխանափոխության հասնել և ալիևյան վարչակարգն ուղարկել պատմության գիրկը»:
Ինչպես հաղորդում է Contact.az-ը ընդդիմադիրների ելույթները ժամանակ առ ժամանակ ընդհատվել են «Հայտարարել Ազգային խորհրդի ստեղծման մասին» կոչերով:
Ոգևորվելով հանրահավաքից՝ ցույցից հետո ընդդիմության առաջնորդները որոշում են կայացրել Ազգային խորհուրդ ձևավորելու մասին: Նրա մեջ ընգրկվել է Սուլխադին Ակպերը, Լիբերալ կուսկացությունը, Ազգային ճակատը, EL շարժումը, Մուսավաթ կուսակցությունը:
Ինչպես տեղեկացնում է Turan գործակալությունը, հանդիպման ընթացքում պատրաստվել է Դեմոկրատական ուժերի ազգային խորհրիդ նախնական փաստաթուղթը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում