Փարիզի մրցաշարին կմասնակի 7 ըմբիշ

Փարիզի մրցաշարին կմասնակի 7 ըմբիշ

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Փարիզի միջազգային մրցաշարին կմասնակցի 7 մարզիկով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Փարիզի մրցաշարին կմասնակցեն Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Արսեն Ջուլֆալակյանը (77 կգ), Մաքսիմ Մանուկյանը (87 կգ), Արթուր Շահինյանը (97 կգ) և Հրանտ Կալաչյանը (72 կգ):

Մրցաշարն ըմբիշների համար կլինի առաջինն այս տարվա մեջ: Այն կմեկնարկի փետրվարի 1-ին և կեզրափակվի 4-ին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում