Վերանորոգվում է Հայաստանի հետ սահմանամերձ թուրքական երկաթուղին
Նմանատիպ
Թուրքերը վերանորոգում են Դողուքափը-Ախուրյան երկաթուղի թուրքական մասը Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության` Կարսից առաջադրված պատգամավոր Ահմեթ Արսլանը մեկնել է Կարս` ծանոթանալու Հայաստանի հետ սահմանամերձ Աքյաքա շրջանով անցնող Դողուքափը երկաթգծի վերանորոգման աշխատանքներին: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը:
Ըստ թուրքական լրատվամիջոցների` թուրք մեջլիսականը, նահանգային խորհրդի նախագահը, կայարանի պետը և արհմիությունների ներկայացոցիչները տեղում հետևել են երկաթուղում կատարվող վերանորոգման աշխատանքների ընթացքին: Նշենք, որ այս Դողուքափը-Ախուրյան երկաթուղին գործել է մինչև հայ-թուրքական սահմանի փակվելը (1993թ.): Երկու երկրների միջև կատարվում էին ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ:
Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել էր, որ «Ռուսական երկաթուղի» ԲԲԸ-ն պատրաստ է ապահովվել Հայաստանի ու Թուրքիայի միջև երկաթուղային հաղորդակցության անխափան աշխատանքը` Դողուքափը-Ախուրյան սահմանային անցակետով: Հստակեցվել է, որ երկաթգծի վերանորոգման աշխատանքները տևելու են 6 ամիս:
44 տարվա շահագործումից հետո ռելսերը դարձել են լիակատար վերանորոգման ենթակա: Թուրք պատգամավորը նշել է, որ Դողուքափը-Ախուրյան երկաթուղին կարող է վերագործակվել միայն այն ժամանակ, երբ Ղարաբաղը կհանձնվի Ադրբեջանին: Բացի այդ էլ Անկարան որպես այլընտրանք դիտում է Բաքու-Կարս-Թբիլիսի երկաթուղին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում