ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտզալի Հայաստանի հավաքականը երկրորդ պարտությունը կրեց աշխարհի առաջնության որակավորման փուլում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Շվեդիայի Ալինգսաս քաղաքի «Էստրադ Ալինգսաս» մարզահամալիրում, կայացավ Ֆուտզալի Աշխարհի առաջնության որակավորման փուլի E խմբի երկրորդ տուրի հանդիպումը Հայաստանի և Բելգիայի հավաքականների միջև: Բելգիայի հավաքականը հաղթեց 6:2 հաշվով:
Նախորդ խաղում Հայաստանի ընտրանին պարտվել էր հյուրընկալոց երկրի թիմին` Շվեդիային: