Հրաժարականի փոխադարձ կոչեր Թուրքիայում
Նմանատիպ
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԹԱՄԺ-ի ամենշաբաթյա խմբակցյային ժողովի ժամանակ վերջապես պատասխանեց «Ժողովրադահանարպետական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուին:
Հիեցնենք, որ վերջինս Էրդողանին մեղադրել էր մայիսի 11-ին Ռեյհանլըյում տեղի ունեցած պայթյունների մեջ: Ինչին ի պատասխան’ Էրդողանը հայտարարել էր, որ չի պատրաստվում իջնել ընդդիմադիր գործչի մակարդակին, և որ հարցով կզբաղվեն իր փաստաբանները:
Թուրքական «Ջիհան» լրատվական գործակալության փոխանցմամբ’ վերջին ելույթի ժամանակ Էրդողանը կոչ է արել Քլըչդարօղլուին հրաժարական տալ’ զգուշացնելով. «ԺՀԿ-ն, իհարկե, իրավունք ունի Սիրիայի հարցում չեզոք չլինել, կարող է մեզ չաջակցել, այս հարցում մեր քաղաքականությունն էլ իրավունք ունի քննադատելու, սակայն նա Թուրքիայի դեմ, Թուրքիայի թշնամի երկրի օգտին չի կարող գործել: Այդ երկրի, այդ ռեժիմի հետ հարաբերություններով Թուրքիայի համար վտանգավոր խաղերի մեջ որպես գործիք չի կարող տեղ գտնել: Մենք դա թույլ չենք տա»:
ermenihaber-ի փոխանցմամբ` Էրդողանը, Քըլըչդարօղլուին մեղադրելով հայրենիքի դավաճանության և կասկածելի կապեր ունենալու մեջ, նշել է . « ԺՀԿ նախագահը և պատգամավորները ծայրաստիճան վտանգավոր խաղեր մեջ են ներգրավվել: ԺՀԿ նախագահի անբարո, անպարկեշտ կերպով հարձակումները Ռեյհանլըի և մյուս մութ դեպքերի հետ կապը քողարկելու համար բավարար չեն: ԺՀԿ-ն այս կապերի վերաբերյալ անմիջապես բավարարող հայտարարություն պիտի տա’ ոչ թե խոսքերով, այլ փաստերով: Անգամ ԺՀԿ նախագահը և պատգամավորները պետք է անմիջապես, շուտափույթ կերպով հրաժարական տան»:
Ընդդիմադիր դաշտից պատասխանը չի ուշացել:
Թուրքական «Սաբահ» թերթը տեղեկացնում է, որ ԺՀԿ նախագահ Քըլըչդարօղլուն կուսակցության խորհրդարանական խմբակցության ժողովի ժամանակ անդրադառնալով Էրդողանի’ Ռեյհանլըի վերաբերյալ խոսքերին, ասել է. «Պատասխանատուն դու ես, եթե մարդ ես, հրաժարական կտաս: Ահաբեկչական կազմակերպությանը օժանդակող մարդու անունը Ռեջեփ Թայիփ Էրդողան է: Ահաբեկչական կազմակերպությանը օժանդակողին ահբեկչական կազմակերպության ղեկավար են անվանում»:
Այնուհետև ներկայացրել է Սիրիայի հարցի վերաբարյալ Էրդողանին ուղղված 4 առաջարկություն. «Հայտարարի´ր, որ Թուրքիան ներքին պատերազմի կողմ չի լինելու, օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություններին չի աջակցելու, պահպանի´ր սահմանների անվտանգությունը, աջակցի´ր Ժնևյան գործընթացին»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում