Ովքեր երկու ձեռքով կողմ էին փոփոխություններին, գնալով նվազող հանդուրժողականությամբ և բացահայտ կերպով սկսել են քննադատել նորերին
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, Facebook.com: Կարծես տպավորություն է, որ նորերը նպատակային ջանք չեն խնայում իրենք իրենց հեղինակազրկող քայլեր ձեռնարկելու։
Անգամ շատ ադեկվատ ու գիտուն մարդիկ, ովքեր երկու ձեռքով կողմ էին փոփոխություններին, գնալով նվազող հանդուրժողականությամբ և բացահայտ կերպով սկսել են քննադատել նորերի ներկա քայլերը և պետական բացակա ուղեգիծն առհասարակ։ Խոսքը մանիպուլյատիվ քաղաքական՝ քարոզչական բնույթի քննադատության մասին չէ, այլ փաստարկված ու բովանդակային դիրքորոշումների մասին։
Ավելին՝ լիքը մարդ, ով պատրաստ էր ամեն ձև աջակցել ու օժանդակել փոփոխություններին, այսօր մտածում է դրա նպատակահարմարության մասին։
Կարելի էր հատ֊հատ նշել, թե ինչ թերացումների մասին էր խոսքը, բայց շատ երկար կտևի։ Ավելին՝ թերացումների հեղինակների մի մասը արդեն վաղուց պետք է պաշտոնազրկվեին, բայց նրանք ոչ միայն շարունակում են իրենց պաշտոնավարումը, այլև նոր «փայլատակումների» հեղինակ են դառնում։
Այս ամենը նվազող պոպուլյարության ու չլուծվող խնդիրների ֆոնին մեծ խնդիրներ են ստեղծելու կառավարող թիմի և նաև պետության համար։ Եվ ամենակարևորը սա արտահերթի վերահաշվարկ է արագացնում։
Սա տարբեր ադեկվատ մարդկանց հետ հանդիպումների, նրանց դիտարկումների և գրառումների հանրագումարային մոնիթորինգի արդյունք է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում