Ֆաջրի գավաթի խաղարկությունում Հայաստանը կունենա 9 ներկայացուցիչ

Ֆաջրի գավաթի խաղարկությունում Հայաստանը կունենա 9 ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: Փետրվարի 5-11-ը Իրանում տեղի կունենա Ֆաջրի գավաթի 27-րդ խաղարկությունը, որին արդեն գրանցվել են մասնակցելու 15 երկրի 100 շախմատիստ, այդ թվում` 18 գրոսմայստեր: Մրցաշարում Հայաստանը կունենա 9 պատվիրակ:

Մասնակիցների թվում են գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանը, Կարեն Գրիգորյանը, Գևորգ Հարությունյանը, Արման Միքայելյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Մամիկոն Ղարիբյանը, ինչպես նաև պատանի շախմատիստներ Հայկ Երիցյանը, Արեգ Շմավոնյանը, Աննա Խաչատրյանը և Վերոնիկա Խաչատրյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում