Ժողովուրդների ցուցաբերած արիությունը չի մոռացվի. ՀՀ կառավարություն

ՀՀ կառավարությունը որոշել է «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում ԱՊՀ մասնակից պետությունների ժողովուրդների արիության և հերոսության հիշատակը հավերժացնելու մասին» համաձայնագրի իրականացման լիազոր մարմին նշանակել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը։ Համաձայնագիրը պարտավորեցնում է հայտնաբերել, վերականգնել զինվորական գերեզմանատներն ու զինվորական հուշարձանները, բարեկարգել և պահպանել քանդվածները, ինչպես նաև ձեռնարկել դրանց անարգման և վանդալիզմի դեպքերի բացառման ու խափանման միջոցներ։

ԱՊՀ մասնակից պետությունների ստորագրած օդանավի զավթման (առևանգման) մասին տեղեկություն ստանալու դեպքում այդ պետությունների հակաօդային պաշտպանության ուժերի հերթապահների գործողությունների կազմակերպման համաձայնագրի իրականացման լիազոր մարմին է նշանակվել ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Փաստաթուղթը միտված է ԱՊՀ երկրների, այդ թվում’ ՀՀ օդային տարածքի օգտագործման անվտանգության ապահովմանը։

Կառավարությունը 2013 թ. պետբյուջեում կատարել է վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ’ իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, ինչը պայմանավորված է Եվրոպական հարևանության և գործընկերության միջոցով իրականացվող Սևծովյան ավազանի երկրների համատեղ գործողությունների 2007-2013 թթ. դրամաշնորհային ծրագիրը ՀՀ 2013 թ. պետբյուջե ներառելու անհրաժեշտությամբ, որով կապահովվեն ստանձնած պարտավորությունները և մասնակցությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում