Ջերոմ Սելինջերի ընտանիքը կհրապարակի գրողի անտիպ գործերը
03/02/2019 20:09
Նմանատիպ
«Տարեկանի արտում` անդունդի եզրին» հանրահայտ գրքի հեղինակ Ջերոմ Սելինջերի ընտանիքը պատրաստվում է լույս ընծայել հեղինակի անտիպ ստեղծագործությունները` հաղորդում է The Guardian-ը:
1951-ին «Տարեկանի արտում` անդունդի եզրին» ստեղծագործության գլխապտույտ հաջողությունից հետո, Սելինջերը մեկուսացած կյանքով է ապրել: Նա մահացել է 2010-ին: Երկար տարիներ խոսվում էր, որ գրողը չհրատարակած բազմաթիվ գործեր է թողել: Նրա որդին` Մեթը, հաստատել է, որ հայրը այդ տարիներին չի դադարել գրել: «Նա ցանկանում էր, որ ես հավաքեմ իր բոլոր գործերը: Իմանալով աշխատանքների մասշտաբները` հայրս հասկանում էր, որ դրանք հավաքելը երկար ժամանակ կպահանջի: Հենց ավարտեմ այդ գործը, մենք կհրապարակենք անտիպները»,-նշել է Մեթը:
Աղբյուր՝ Irates.am:
Հետևեք մեզ նաև Telegram-ում