10 լավագույն փաստավավերագրական գրքերը
Նմանատիպ
«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Ցանկի տվյալները՝ ըստ դեկտեմբերի վաճառքների:
Առաջին հորիզոնականում է Մարկ Մենսոնի «Թքած ունենալու նուրբ արվեստը» գիրքը:
Երկրորդ հորիզոնականում Լուկա Կայոլիի «Ռոնալդու» գիրքն է:
Երրորդ հորիզոնականում է Ուիլյամ Չ. Ռեմփելի «Խաղացողը» գիրքը։
Չորրորդ հորիզոնականում Էմանուել Մակրոնի «Հեղափոխություն»-ն է:
Հինգերորդ հորիզոնականում է Վահագն Դիլբարյանի «100 բիզնես գաղտնիքներ» գիրքը:
Էրիխ Ֆրոմի «Սիրելու արվեստը» գիրքը վեցերորդն է:
Յոթերորդ հորիզոնականում է Սթիվեն Քովիի «Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները» գիրքը:
Ութերորդ տեղում է Ջասթին Թրյուդոյի «Ընդհանուր հայտարար»—ը:
Նապոլեոն Հիլի «Մտածի′ր և հարստացի′ր» գիրքը իններորդ հորիզոնականում է:
Տասներորդ հորիզոնականում հայտնվել է Սպենսեր Ջոնսոնի «Ո՞ւր է իմ պանիրը» ստեղծագործությունը։
Աղբյուր՝ Yerkirmedia.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում