ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: Հայաստանի հունահռոմեական ոճի չորս ըմբիշներ` Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Հրանտ Կալաչյանը (72 կգ) և Արսեն Ջուլֆալակյանը (77 կգ) հաղթող են ճանաչվել Ֆրանսիայի Նիս քաղաքում անցկացված միջազգային խոշոր մրցաշարում:
ՀԱՕԿ լրատվական բաժնից հայտնում են, որ նրանց թիմակիցներ Գևորգ Ղարիբյանը (60 կգ) և Արթուր Շահինյանը (97 կգ) դարձել են երրորդ մրցանակակիրներ: