-2.9 C
Yerevan

ՀՀ նախագահը ՍԴ դատավորի թեկնածուի ընտրությունը կանոնակարգելու կարգադրություն է ստորագրել

Նմանատիպ

Միջազգային լրահոսն ամփոփ․ 08․02․2023

Times.am-ն ամփոփում է օրվա միջազգային լրահոսը։ Ի՞նչ է տեղի...

Հայ-ադրբեջանական բանակցությունների նոր հարթա՞կ է պատրաստվում

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հուսով է, որ...

Վրաստանում կրկին բորբոքվում են ներքաղաքական կրքերը

Հարյուրավոր քաղաքացիներ այսօր դուրս են եկել փողոց՝ բողոքելու Վրաստանի...

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրությունը կանոնակարգելու վերաբերյալ: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը և նպատակ ունենալով ապահովել Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված լիազորության իրականացումը.

1. Ստեղծել խորհրդակցական ժամանակավոր աշխատանքային խումբ (այսուհետ՝ աշխատանքային խումբ)՝ համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբի ղեկավարին՝

1) մինչև ս. թ. փետրվարի 7-ը Հանրապետության նախագահի պաշտոնական կայքում տեղադրել Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հայտարարությունը,

Սահմանադրությամբ և օրենքներով՝ դատավորների թեկնածուներին ներկայացվող պահանջները և դրանք հավաստող փաստաթղթերի ցանկը՝ Հանրապետության նախագահի աշխատակազմ ներկայացման ժամկետ սահմանելով մինչև ս. թ. փետրվարի 28-ը, ժամը 18:00,

2) Սահմանադրական դատարանի դատավորի թեկանածուի հավակնորդների ցուցակը և հավակնորդների կողմից ներկայացված փաստաթղթերը (պատճենները) մինչև ս. թ. մարտի 5-ը փոխանցել աշխատանքային խմբի անդամներին,

3) կազմակերպել Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի յուրաքանչյուր հավակնորդի հետ անհատական զրույցի անցկացումը աշխատանքային խմբի կողմից՝ մինչև ս. թ. մարտի 15-ը,

4) կազմակերպել աշխատանքային խմբի յուրաքանչյուր անդամի՝ յուրաքանչյուր հավակնորդի վերաբերյալ խորհրդատվական կարծիքների ներկայացումը Հանրապետության նախագահին՝ մինչև ս. թ. մարտի 20-ը»,- ասված է կարգադրության մեջ:

 

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Միջազգային լրահոսն ամփոփ․ 08․02․2023

Times.am-ն ամփոփում է օրվա միջազգային լրահոսը։ Ի՞նչ է տեղի...

Հայ-ադրբեջանական բանակցությունների նոր հարթա՞կ է պատրաստվում

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հուսով է, որ...

Վրաստանում կրկին բորբոքվում են ներքաղաքական կրքերը

Հարյուրավոր քաղաքացիներ այսօր դուրս են եկել փողոց՝ բողոքելու Վրաստանի...