Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը կրկին հացադուլ է հայտարարել
Նմանատիպ
Կինոռեժիսոր, պրոդյուսեր, «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության տնօրեն Հովհաննես Գալստյանը երեկվանից կրկին հացադուլ է հայտարարել:
«… Ի նշան ՀՀ պետական կառույցների կողմից՝ կինոռեժիսորի ստեղծագործելու և կինոարտադրող ընկերության գործելու իրավունքը խոչընդոտելու փաստերի դեմ բողոքի, Պարալլելս Ֆիլմպրոդքշն ընկերության տնօրեն Հովհաննես Գալստյանը, 2019թ-ի փետրվար 3-ին, ժամը 15:00-ից վերսկսում է Հացադուլը և ՊԱՀԱՆՋՈՒՄ անհապաղ՝
Ա․) Վերսկսել «Տատիկիս Վարսերը»՝ պատմության մեջ առաջին հայ-բուլղար-գերմանական կինոնախագծի պետական ֆինանսավորումը՝ համաձայն ֆիլմի հանդեպ 13.11.2015թ․ Nօ․329 գրությամբ ազգային կինոկենտրոնի ստանձնած պարտավորությունների։
Բ․) Վերադարձնել «Տատիկիս Վարսերը» կինոնախագծից մշակույթի նախարարի հրահանգով 2017թ-ին վերցրած գումարները։
Գ․) Սկսել ֆիլմարտադրողների կողմից առաջարկվող՝ կինոյի պետական կառավարման արդյունավետ, թափանցիկ ու առաջընթաց ապահովող մոդելի քննարկումները։
Հացադուլի դադարեցման համար հիմք կարող է հանդիսանալ միայն և բացառապես նշված երեք պահանջների բավարարումը»,- մասնավորապես նշված է նրա հայտարարության մեջ»,- նշված է Հ. Գալստյանի հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Հ. Գալստյանը 2018 թ. դեկտեմբերի 3-ից հացադուլ էր սկսել, որը շարունակվել էր 9 օր։ Նա պահանջում էր «Տատիկիս Վարսերը» հայ-բուլղար-գերմանական համատեղ կինոնախագծի հանդեպ ազգային կինոկենտրոնի ստանձնած պարտավորությունների կատարաման երաշխիքներ։ Այդ ժամանակ հանդիպել էր այդ ժամանակվա մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ, որից հետո հայտարարել էր հացադուլը դադարեցելու մասին։
Աղբյուր` Panorama.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում