Եռօրյա այցով Հայաստան կժամանի ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը

Այսօր՝ մայիսի 29-ի երեկոյան, եռօրյա այցով Հայաստան կժամանի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը: Այս մասին հայտնում են ԱԺ հասարակայնության հետ և մամուլի ծառայությունից:

Այցի ընթացքում ԵԽԽՎ նախագահը կհանդիպի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: ԵԽԽՎ նախագահը կմասնակցի Երևանում կայանալիք ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի և Բյուրոյի նիստերին:

ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի գլխավորած պատվիրակությունը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում