ՀՀ Նախագահը մրցանակ հանձնեց «Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց
Նմանատիպ
«Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց մրցանակ շնորհելու մասին» ՀՀ Նախագահի հրամանագրով 2012թ. մրցանակ է շնորհվել.
Թեսսա ՀՈՖՄԱՆԻՆ (ԳԵՐՄԱՆԻԱ)’ Հայոց ցեղասպանության հիմնահարցի ուսումնասիրության և այդ ոլորտում ծավալած ակտիվ հասարակական գործունեության համար և Զորյան ինստիտուտին’ Հայոց ցեղասպանության պատմության ուսումնասիրության, հրատարակչական ակտիվ գործունեության և երիտասարդ մասնագետների պատրաստման գործում ունեցած նշանակալի ավանդի համար:
Հանրապետության Նախագահի այլ հրամանագրերով, ՀՀ Նախագահի 2012 թվականի մրցանակ է շնորհվել.
բնական գիտությունների զարգացման բնագավառում՝ Վանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ’ «Դինամիկ համակարգերի ղեկավարման, դիտման և կոնֆլիկտային իրավիճակների ուսումնասիրություններ» գիտական հոդվածների շարքի համար,
տեխնիկական գիտությունների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում՝ Օլեգ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ’ «Բազմաչափ ավտոմատ կառավարման համակարգերի տեսություն» մենագրությունների շարքի համար,
արվեստի բնագավառում՝ Հակոբ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ (հետմահու)՝ «Սիրո պարտեզ» գեղանկարների շարքի համար և Հենրիխ ԷԼԻԲԵԿՅԱՆԻՆ’ «Երկխոսություն կյանքի տևողությամբ» դիմանկարների շարքի համար,
բժշկագիտության բնագավառում’ Ռուբեն ՖԱՆԱՐՋՅԱՆԻՆ, Արթուր ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ և Տիգրան ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ’ «Ներանոթային նյարդավիրաբուժության հիմնադրումը և զարգացումը Հայաստանի Հանրապետությունում» աշխատանքի համար,
ֆիզիկայի զարգացման բնագավառում՝ Աշոտ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆԻՆ, Նիկոլայ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԻՆ, Գագիկ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ, Բագրատ ՄԱԻԼՅԱՆԻՆ և Լևոն ՎԱՆՅԱՆԻՆ’ «Բարձր էներգետիկ երևույթները ամպրոպային մթնոլորտում» գիտական հոդվածների շարքի համար,
գրականության բնագավառում՝ Հենրիկ ԷԴՈՅԱՆԻՆ’ «Կանգ առ, ես այստեղ եմ» բանաստեղծությունների ժողովածուի համար:
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012 թվականի երիտասարդական մրցանակ է շնորհվել՝
Արվեստի բնագավառում’ Գևորգ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ’ «Անվերնագիր» գեղանկարների շարքի համար և Սաթենիկ ՇԱՏԻՐՅԱՆԻՆ’ ըստ Ուիլյամ Գիբսոնի «Երկուսը Ճոճանակին» ներկայացման համար:
Դասական երաժշտության բնագավառում Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012 թվականի երիտասարդական մրցանակ է շնորհվել.
Մանե ԳԱԼՈՅԱՆԻՆ, Հովհաննես ՆԵՐՍԵՍՅԱՆԻՆ, Արսեն ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ՝ «Երգեցողություն» անվանակարգում՝ բարձր կատարողական արվեստի համար,
Լևոն ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ (դաշնամուր), Միքայել ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻՆ (թավջութակ)՝ «Գործիքային կատարում» անվանակարգում՝ լավագույն կատարման համար: