Ադրբեջանը կարևոր է ԱՄՆ-ի համար. Ալիև

ԱՄՆ-ի համար Ադրբեջանը տարածաշրջանում կարևոր երկիր է և ապագայում Բաքվի և Վաշինգտոնի հարաբերությունները էլ ավելի կամրապնդվեն:

Այս մտքի վրա էր իր հիմնական շեշտադրությունը դրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Հայացք ապագային» և ադրբեջանա-ամերիկյան երկօրյա ֆորումի ժամանակ, որին ներկա էին ԱՄՆ-ի 42 նահանգներից ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկացնում է « contact.az» լրատվական գործակալությունը:

Ադրբեջանի նախագահը իր խոսքում մատնանշել է երկու երկրների քաղաքական կապերի, դիալոգների բարձր մակարդակը և փաստել ԱՄՆ-ի կարևոր դերակատարությունը ԵԱՀԿ Միսնկի խմբի շրջանակներում տարվող աշխատանքների ժամանակ:

Ալիևը մեկ անգամ ևս հիշեցրել է Ադրբեջանի կարևորությունը ԱՄՆի- համար՝ նշելով, որ Ադրբեջանի տարածքով են անցնում դեպի Աֆղանստան միջազգային բեռնափոխադրումների 40 տոկոսը:

Այնուհետև Ալիևը անդրադադրձել է համաշխարհային և ռեգիոնալ անվտանգության հարցերում երկու երկրների միանման դիրքորոշումներին, ահաբեկչության դեմ պայքարի և էնէերգետիկ ոլորտներում համագործակցությանը:

Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ ՆԱՏՕ- և ԵՄ- հետ համագործակցությունը առաջնային է Ադրբեջանի համար և իր պաշտոնավարման ընթացքում անպայման կպահի այդ գիծը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում