ՊՆ. Գարնանային զորակոչը, հետևաբար և զորացրումը, հնարավոր է մինչև 40 օր հետաձգվեն
Նմանատիպ
Այս տարվա գարնանային զորացրումը 10-ից մինչև 40 օր հնարավոր է հետաձգվի: Այս մասին Tert.am-ին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ պատճառը դպրոցական քննություններն են:
«Զորացրումն ու զորակոչը հնարավոր է մինչև 40 օր հետաձգվի, դա մեզ հետ կապ չունի, դպրոցների հետ է կապված, ավարտական քննությունների գործընթացն ուշանում է, և այդ ամբողջ գործընթացի արդյունքում զորակոչն էլ է ուշանում»,- ասել է նա:
ՊՆ մամուլի խոսնակի փոխանցմամբ՝ դա զորացրումն ուշացնելու միակ պատճառն է:
Հիշեցնենք, որ նախագահ Սերժ Սարգսյանի այս տարվա ապրիլի 18-ին ստորագրած հրամանագրի համաձայն’ որոշվել է 2013թ.-ի մայիս-հուլիս ամիսներին անցկացնել այն քաղաքացիների պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների գարնանային զորակոչը, որոնց 18 տարին լրացել է մինչև 2013թ. հունիսի 30-ը ներառյալ, և որոնք չեն օգտվել զորակոչի տարկետման իրավունքից կամ կորցրել են այն, ինչպես նաև մինչև 2013թ. հունիսի 30-ը ներառյալ 18 տարին լրացող՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված ցուցակներում ընդգրկված այն քաղաքացիների, որոնք մասնակցել են բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննություններին և մինչև 2013թ. հուլիսի 15-ը չեն ներկայացրել զորակոչից տարկետման իրավունքը հավաստող փաստաթուղթ: Որոշվել է նաև 2013թ. մայիս-հունիս ամիսներին զորացրել սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում