16.1 C
Yerevan

Հայ աթլետները կմասնակցեն Բալկանյան երկրների ձմեռային առաջնությանը

Նմանատիպ

Ֆուտբոլային սերնդափոխություն․ լավագույնները հեռանում են

2022-23թթ-ի մրցաշրջանը շրջադարձային ստացվեց համաշխարհային ֆուտբոլի համար։ Մի շարք...

Մեսսին հեռանում է Եվրոպայից

«Պարի Սեն Ժերմենից» հեռանալուց հետո Լիոնել Մեսսին որոշել է...

Ջոկովիչը հաղթեց Կարեն Խաչանովին

Թենիսի Ռոլան Գարոսի մրցաշարի քառորդ եզրափակչում Ռուսաստանը ներկայացնող հայազգի...

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: Այս մրցաշրջանում փետրվարի 8-ին իր առաջին արտագնա մրցուղերթը կկատարի Հայաստանի աթլետիկայի թիմը: Թուրքիայի մայրաքաղաք Ստամբուլում 12-օրյա ուսումնամարզական հավաք կանցկացնեն մեր 10-ը մարզիկ-մարզուհիներ: Հավաքին կհաջորդի Բալկանյան երկրների ձմեռային առաջնությունը, որը կավարտվի փետրվարի 17-ին: Մրցավարտից հետո հայ աթլետները տեղում կշարունակեն մարզումները և Երևան կվերադառնան փետրվարի 22-ին:

ՀԱՕԿ լրատվական բաժնից հայտնում են, որ պատվիրակության ղեկավար, նշանավոր արագավազորդ և երկրի բազմակի ռեկորդակիր Վահագն Ջավախյանի գլխավորությամբ մրցավայր կմեկնեն նաև մարզիչներ Արսեն Պետրոսյանն ու Գրիգոր Բարսեղյանը:

Մրցումներում իրենց ունակությունները կդրսևորեն հեռացատկորդներ, եռացատկորդներ, տարբեր տարածությունների վազորդներ Գայանե Չիլոյանը, Մարիետա Մինասյանը, Մարիաննա Բաղյանը, Լևոն Աղասյանը, Արամայիս Սարգսյանը, Արտակ Համբարձումյանը, Երվանդ Մկրտչյանը, Նարեկ Ղուկասյանը, Ռոման Ալեքսանյանը և Ռազմիկ Մկրտչյանը:

spot_imgspot_img