-5.9 C
Yerevan

Թալիշի մանկապարտեզը լիովին պատրաստ է շահագործման

Նմանատիպ

Ռուսաստանում կարող է ևս 500 հազար մարդ մոբիլիզացվել

Ուկրաինայի ռազմածովային ուժերի շտաբի պետի տեղակալ Անդրեյ Ռիժենկոն հայտարարել...

Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու հարց է դրվել. Միջազգային ամփոփ լրահոս

Տարածաշրջանային և միջազգային կարևոր զարգացումները Times.am-ի դիտակետից։ Ի՞նչ է...

Զինված հարձակում Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա

Այսօր առավոտյան 8։30-ի սահմաններում զինված հարձակում է տեղի ունեցել...

 

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Թալիշ գյուղը 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմից հետո աստիճանաբար վերադառնում է բնականոն կյանքին. ամռանը շահագործման կհանձնվի հիմքից կառուցված 10 բնակելի տուն: Արդեն պատրաստ ու կահավորված է նորակառույց մանկապարտեզը, դպրոցի կահավորումը կլինի մոտ ժամանակներում: «Արմենպրես»-ի հետ զրույցում Թալիշի գյուղապետ Վիլեն Պետրոսյանը պատմեց գյուղի վերակառուցման ծրագրով իրականացված աշխատանքների մասին:

«Արդեն ավարտվել են համայնքապետարանի շենքի վերակառուցման, մանկապարտեզի, դպրոցի և հանդիսությունների սրահի կառուցման աշխատանքները: Համայնքապետարանը, մանկապարտեզն ու հանդիսությունների սրահն անգամ կահավորված են: Մոտ ժամանակում կկահավորվի նաև դպրոցի մասնաշենքը: Դպրոցի և մանկապարտեզի կառուցման աշխատանքները ավարտվել են տարեվերջին»,- ասաց գյուղապետն ու հավելեց՝ գյուղի ջրամատակարարման ողջ համակարգը, խողովակները ևս արդիականացվել են:

Ծրագրի առաջին փուլով Թալիշում 19 տուն էր վերակառուցվել և կապիտալ կահավորվել: Հիմա երկրորդ փուլով նախատեսված 14 տների վերակառուցումն ընթացի մեջ է: Պետրոսյանը նշեց, որ աշխատանքներն արդեն ավարտական փուլում են: Գյուղում բուռն աշխատանքներ են ընթանում նաև հիմքից տների կառուցման համար: Այդպիսի 10 առանձնատուն է կառուցվում: «Հիմնական աշխատանքները ներկայում այդ տների ուղղությամբ են ընթանում: 10 բնակելի տների կառուցման աշխատանքները պիտի ավարտվեն հունիս-հուլիսին»,- տեղեկացրեց գյուղապետն ու հավելեց՝ երկու օր առաջ արդեն կատարվել են չափագրման աշխատանքներ, և հավանաբար շուտով ծրագրի մեջ կմտնի ևս 4 տան վերակառուցում:

Անդրադառնալով գյուղի վերաբնակեցմանը՝ Պետրոսյանը նշեց, որ ներկայում հիմնականում ապրում են տղամարդիկ: Ապրում է միայն մեկ ընտանիք՝ 80 անց ամուսին, կին և նրանց որդին: Սակայն կանայք երեխաների հետ երբեմն ևս գնում են գյուղ ու ինչ-որ ժամանակով մնում: «Ամռանն էին մնում օրեր շարունակ, երբ ծառերին բերք կար, մրգերից պահածոներ էին պատրաստում»,- նշեց գյուղապետն ու շեշտեց՝ մարդիկ ընտանիքներով բնակվելու կգան, երբ ծրագրերն ավարտվեն ըստ նախատեսվածի՝ մինչ նոր ուսումնական տարվա սկիզբը:

Գյուղապետն արձանագրեց մեկ շատ կարևոր փաստ՝ գյուղի ուղղությամբ կրակոցներ չկան: Բավականին ժամանակ է, ինչ կրակոցներ չեն լսում: «Կրակոցներ չենք լսում այն ժամանակից, երբ ողջ առաջնագծով կրակոցների թիվը պակասեց՝ երևի կապված Փաշինյան-Ալիև հանդիպման հետ»,– նշեց նա:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Ռուսաստանում կարող է ևս 500 հազար մարդ մոբիլիզացվել

Ուկրաինայի ռազմածովային ուժերի շտաբի պետի տեղակալ Անդրեյ Ռիժենկոն հայտարարել...

Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու հարց է դրվել. Միջազգային ամփոփ լրահոս

Տարածաշրջանային և միջազգային կարևոր զարգացումները Times.am-ի դիտակետից։ Ի՞նչ է...

Զինված հարձակում Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա

Այսօր առավոտյան 8։30-ի սահմաններում զինված հարձակում է տեղի ունեցել...