Ֆաբրեգաս. Ազարը միշտ ցանկացել է «Ռեալում» խաղալ

Ֆաբրեգաս. Ազարը միշտ ցանկացել է «Ռեալում» խաղալ

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարի նախկին թիմակից Սեսկ Ֆաբրեգասը խոսել է 28-ամյա բելգիացու ապագայի մասին:

«Եկեք տեսնենք, թե ինչ որոշում կկայացնի նա: Ազարը դեռ մեկուկես տարվա պայմանագիր ունի «Չելսիի» հետ, նա երջանիկ է այդ ակումբում, ինչպես և իր ընտանիքը՝ Լոնդոնում: Բայց Ազարին դուր է գալիս «Ռեալը», նա դրա մասին միշտ է խոսել:

Հուսով եմ՝ նա կերկարաձգի պայմանագիրը «Չելսիի» հետ, բայց եթե ոչ, ապա կավարտի կարիերան «Ռեալում»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Fourfourtwo.com-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ազարն արդեն վերջնական որոշում է կայացրել ու սպասում է մադրիդյան ակումբի պաշտոնական առաջարկին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում