Հայաստանում կլինի 12 նախարարություն. գործադիրն ավարտել է կառավարության նոր կառուցվածքի քննարկումները

Հայաստանում կլինի 12 նախարարություն. գործադիրն ավարտել է կառավարության նոր կառուցվածքի քննարկումները

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: Գործադիրն ավարտել է Հայաստանի Հանրապետության կառավարության նոր կառուցվածքի շուրջ քննարկումները: «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Վերջնականորեն ավարտեցինք ՀՀ կառավարության կառուցվածքի քննարկումները: ՀՀ-ում կլինի 12 նախարարություն: Վարչապետի աշխատակազմում կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոն, ով կլինի վարչապետի ներկայացուցիչը Սփյուռքի հետ հարաբերություններում եւ վարչապետի անունից կհամակարգի կառավարության աշխատանքները սփյուռքի հետ հարաբերություններում»,- գրել է ՀՀ վարչապետը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում