Արամի 23 շենքի վերականգնման պայմանագիրը ստորագրվեց
08/02/2019 23:02
Նմանատիպ
Երևանի քաղաքապետարանում այսօր ստորագրվել է Արամի 23 հասցեում գտնվող պատմաճարտարապետական հուշարձան շենքի ամրակայման, վերականգնման և մասնակի բարեկարգման աշխատանքների նախագծման վերաբերյալ պայմանագիրը:
Քաղաքապետարանից մանրամասնում են՝ պայմանագրի կողմերն են՝ «Հայ փոքրիկ երգիչներ» բարեգործական ասոցիացիա բարեգործական կազմակերպությունը, իտալական «Լուչիո Սպեկա Ստուդիո Արքիթետուրա» ընկերությունը և «Ի Էմ Սի» ՓԲԸ-ը, որը զբաղվում է տարածքի իրացմամբ:
Երևանի քաղաքապետարանը պայմանագրով պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների շրջանակներում օժանդակել գործընթացին:
Անմիջապես ստորագրումից հետո կմեկնարկեն աշխատանքները։
Աղբյուր` Panorama.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում