Тhe Jerusalem Post-ն առաջարկել է Երուսաղեմի հայկական կավե սպասքը ներառել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում
Նմանատիպ
Վեց կետից բաղկացած ցանկում ներառված է նաև Երուսաղեմի հայկական բրուտագործական արտադրանքը:
«1922 թվականից սկսած հայկական ձեռագործ կավե սպասքը տարածված պարագա էր Երուսաղեմում: Դրանց բուսական և կեդանական թեմատիկայով դիզայնը դարձել է Երուսաղեմի արհեստների այցեքարտը»,-նշվում է հոդվածում:
Անդրադարձի հեղինակը նաև գրում է, որ Իսրայելի մշակութային բազմազանությունը՝ ի դեմս հայ համայնքի, պետք է ընդգրկված լինի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում:
Պարբերականն առաջարկել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ներառել կրոնական ծեսերի ժամանակ օգտագործվող շոֆար գործիքը, Թորայի ընթերցումը, եբրայերենով գրված ժամանակակից պոեզիան, իսրայելական ժողովրդական պարերը, դրուզների «Խամիր» հարսանեկան ծեսը:
Իսրայելը ՅՈՒՆԵՍԿՕ-ին անդամակցել է 1949 թվականից։ 2017 թվականին երկիրը դժգոհություն էր հայտնել Համաշխարհային ժառանգության ցանկում Հեբրոնը (Էլ Հալիլ) որպես պաղեստինյան օբյեկտ ներառելու առնչությամբ։
2019 թվականի հունվարի 1-ից երկիրը պաշտոնապես դադարեցրել է իր անդամակցությունը կազմակերպությանը, սակայն դա խոչընդոտ չէ երկրի համար ներկայացնելու իր արժեքները:
Աղբյուր՝ Tert.am