5.1 C
Yerevan

«Հրապարակ». Ինչո՞ւ է Սիփան Փաշինյանը նախընտրել ԱԺ պաշտպանության հանձնաժողովը

Նմանատիպ

Ռուսաստանը կթողարկի իրանական «Shahed» ԱԹՍ-ին գերազանցող «դռոններ»

Ռուսաստանը պատրաստվում է արտադրության մեջ դնել նոր անօդաչու թռչող...

Ռուսաստանն ու Իրանը նախատեսում են ԱԹՍ-ների գործարան կառուցել

Ելաբուգայում կամիկաձե անօդաչուների գործարան կարող է հայտնվել: Այս մասին,...

2.2 մլրդ դոլորի ռազմական նոր օգնություն՝ Ուկրաինային․ ի՞նչ է ներառված փաթեթում

Ամերիկայի Միացյալ Նահանգները հայտարարել է Ուկրաինային 2.2 միլիարդ դոլար...

«Հրապարակ» թերթը գրում է. «Պարոն Փաշինյանն ինչո՞ւ է նախընտրել ԱԺ պաշտպանության հանձնաժողովը՝ հարցրինք ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանին` Նիկոլ Փաշինյանի եղբորորդուն։ «Բանակային ծառայությունս անցել է հատուկ նշանակության բրիգադում, այդ պատճառով»: Որտեղ՝ Երևանո՞ւմ: «Ծառայել եմ Մոսկվայում»:

Մոսկվայում` ՀՀ դեսպանատանը․ իդիլիա` ցանկացած շարքային զինծառայողի համար: «Այո, 4 ամիս ծառայել եմ Մոսկվայում` ՀՀ դեսպանատանը»: Նիկոլն այդ ժամանակ բանտում էր: «Այո, իմ ընտանիքը գտնվում էր բավականին բարդ վիճակում, ես ոչ մի կապ չեմ ունեցել այդ ժամանակ վարչապետի հետ»:

Վարչապետ ասելով՝ Դուք, հուսամ, նկատի չունեք Տիգրան Սարգսյանին․ նա էր այդ օրերին վարչապետը։ «Անշուշտ, ես որևէ կապ այդ օրերին չեմ ունեցել ապագա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Իմ ծառայության ավարտը համընկել է նրա բանտից ազատման հետ»: Բա ո՞նց եղավ, որ հասաք Մոսկվա։ «Ասեմ` այնտեղ ծառայում էին մարդիկ, ասենք՝ Տիգրանը»: Տիգրան ասելով՝ նկատի չունեք, չէ՞, Տիգրան Սարգսյանին։ «Օհ, ձեր լրագրողական էդ բաները. Տիգրանն իմ բանակային ընկերն է. ինձ կանչել են` ռուսերենիս իմացությունն են ստուգել, ես քննություն եմ հանձնել»:

Բայց որքա՜ն շատ ռուսերենի գերազանց իմացությամբ մարդիկ Մոսկվա չեն մեկնում՝ ծառայելու: «Հստակ կարող եմ ասել մեկ բան, որը կտա թերևս ձեր ամիսներ տևող «հետաքննության» պատասխանը. իմ ընտանիքն այդ պահին գտնվում էր բարդ կացության մեջ, զորամասում, կարող եմ ասել` սպայակազմը, այսպես ասեմ՝ խիստ էր ահավոր` հատկապես իմ նկատմամբ, և ես չգիտեմ` դա քաղաքական նկատառումով էր, թե ոչ, արդյունքում նման որոշում կայացվեց»:

Տեղեկություններ կան, որ Դուք «ասող» եք, մանավանդ՝ Տուվուշում ու ՊԵԿ համակարգում։ «Դուք հիմա ինձ հետ հարցազրույց եք վարում. ես նմա՞ն եմ «ասողի»»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

spot_imgspot_img