Մոսկվայում վերջին հրաժեշտն են տվել թատրոնի և կինոյի հայտնի դերասան Սերգեյ Յուրսկիին
Նմանատիպ
Մոսխորհրդի անվան թատրոնում վերջին հրաժեշտն են տվել թատրոնի և կինոյի հայտնի դերասան, ռեժիսոր, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Յուրսկիին:
Ինչպես գրում է tass.ru-ն, արարողությանը ներկա են գտնվել դերասանի գործընկերները, ընկերներն ու երկրպագուները, ծաղկեպսակներ են ստացվել նաև ՌԴ նախագահի ու կառավարության, ինչպես նաև ՌԴ կինեմատոգրաֆիստների միության ղեկավար Նիկիտա Միխալկովի կողմից:
Արարողության ժամանակ միջադեպ է գրանցվել. արարողությունը վարող դերասան Եվգենիյ Ստեբլովը կորցրել է գիտակցությունը, գրում է mk.ru-ն: Նրան օգնության են հասել ներկաները և ջուր տվել:
Հիշեցնենք, որ Յուրսկին վախճանվել էր փետրվարի 8-ին՝ 84 տարեկանում: Դերասանի դին կամփոփվի Մոսկվայի Տրոեկուրովյան գերեզմանոցում:
Սերգեյ Յուրսկին խաղացել է Սանկտ Պետերբուրգի Դրամատիկական մեծ թատրոնում, Մոսխորհրդի անվան և «Ժամանակակից պիեսի դպրոց» թատրոններում և այլն:
Դերասանը նկարահանվել է մի շարք ֆիլմերում՝ մարմնավորելով ավելի քան 40 կերպարների: Յուրսկիի մասնակցությամբ հայտնի ֆիլմերից են՝ «Մարդը ոչ մի տեղից» («Человек ниоткуда»), «Ոսկե հորթը» («Золотой теленок»), «Սեր և աղավնիներ» («Любовь и голуби»), «Մարգո թագուհի» («Королева Марго») և այլն:
Աղբյուր՝ Tert.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում