Մի ականջահաճո հայտնի ճշմարտություն են ասում, որ հետո տաս սրիկայություն բերեն օրակարգ…
Նմանատիպ
Պետրոսի մոտ հաղորդում էր Եկեղեցու թեմայով։ Դե հրավիրված երկու կարկառուն հակաեկեղեցականը զարմանալու չէին։ Պետրոսի մասին էլ առանձին կարելի է խոսել, մենակ էն, երբ էն Ծոմակի ակումբը վառելոց եհտո իր վարած հաղորդմանը, որին նաև Հրանուշ Խառատյանին էր հրավիրել, պտտվեց ու ամփոփեց, թե հիշեք, որ Թուրքիայում էլ Հայերին սպանում էին միայն դրա համար, որ նրանք տարբեր էին, այդպիսով հավասարության նշան դնելով Ցեասպանության և համասեռամոլների որջ հանդիսացող մի ակումբ հրկիզելու միջև… Ինչ խոսք, սա շատ բան կարող է ասել իր «արժեհամակարգի» մասին… Ինչևէ, իր մասին չի որ ցանկանում եմ գրել, այլ Եկեղեցու դեմ խոսացողների…
Թե բա գիտական կարծիք, թե բա աթեիզմ, թե բա չգիտեմ էլ ինչ…
Մի մարդ, որ նստած է Սորոսի ֆոնդի վրա և արդեն քանի տարի ակնհայտ ապազգային գործունեություն է վարում, մյուսն էլ՝ կարկառուն լևոնական, որը երբեմն օգտվելով դիմացինների ոչ բավարար տեղեկացվածությունից, սիրում է խեղաթյուրել փաստերը ու մանիպուլյացիաների ենթարկել լսարանին, ինչպես օրինակ տարիներ առաջ ԵՊԲՀ-ում մեր կազմակերպած մի կոնֆերանսի ժամանակ կեղծ լուր էր տալիս, թե բա Լոզանի պայմանագրով մենք Հրաժարվել ենք մեր իրավունքներից՝ Արևմտյան Հայաստանի մասով և նմանատիպ այլ բաներ, մեկը, որ դեռ 2017-ին «հող խաղաղության դիմաց» կոնցեպտի առաջամարտիկ էր, որը Լևոն է ցիտում, նշելով, թե էն ինչ հնարավոր չէր անել 90-ականներին՝ «հող տալը», կարող է հնաավոր լինել այժմ… Մեկը, որ սատանիզմն իբրև ենթամշակույթ է ներկայացնում սորոսից սնվող Բուն ՏՎ-ով (boon TV), մեկը,որ սորոսից սնվող Մեդիալաբով Ազգ Բանակ ու ազգային է վարկաբեկում…
Սրանք են մեր եկեղեցու դեմ պատերազմ հայտարարածները։ Ճանաչեք։ Հա, ու լավ ճանաչեք, որ վաղը մյուս օրը, երբ նույն Իշխանյան Ավետիքը, կամ էդ շարքից մեկը, ինչ որ պրոհայկական բան խոսի, ոգևորված չտարածեք… Ինչու, որովհետև չի կարող ակնհայտ հայատյացը պրոհայկական լինել, դա փոքրիկ մանիպուլյացիա է՝ լսարան հավաքելու և ապազգայինի պիտակը թուլացնելու համար։ Հին մեթոդ է, մի ականջահաճո հայտնի ճշմարտություն են ասում, որ հետո տաս սրիկայություն բերեն օրակարգ…
Կարող եք անխնա տարածել, որ հանրությունը լավ ճանաչի էս դեմքերին ու թե ինչ «գիտականի» մասին են խոսում։ էդ «գիտականը» կոնկրետ գին ունի կարծես…
Զաքար ԽՈՋԱԲԱՂՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում