Շրջաններում կրկին կարկուտի մեծ հավանականություն կա

Այսօր` մայիսի 30-ին, կեսօրին մոտ արևելյան շրջաններում անձրևները կվերսկսվեն: Հնարավոր են զգալի առատ և տևական անձրևներ, ամպրոպ, քամի 20-22մ/վրկ, կա կարկուտի մեծ հավանականություն:  

Ինչպես հաղորդում է Meteo-tv.am-ը` հյուսիսային և արևմտյան շրջաններում կդիտվի առավելապես առանց տեղումների եղանակ, տեղ-տեղ հնարավոր են միայն կարճատև անձրևներ: Օդի ջերմաստիճանը ցերեկն ամենուրեք կբարձրանա 2-4 աստիճանով:

Երևանում կդիտվի փոփոխական ամպամածություն, տեղումներ չեն սպասվում: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում