Տեղի կունենա տասերկու թոշակառուների մկրտություն
30/05/2013 12:15
Նմանատիպ
Մայիսի 31-ին՝ ժամը 15.00-ին, Մասիսի Ս. Գևորգ եկեղեցու ծխական խորհրդի նախաձեռնությամբ և Մասիսի «Առաքելություն Հայաստան» բարեգործական միության Արարատի մարզային մասնաճյուղի տնօրենի աջակցությամբ եկեղեցում տեղի կունենա Մասիսի բարեգործական ճաշարանից օգտվող տասներկու շահառուների մկրտությունը՝ իրենց երեք կնքահայրերի բարեխնամ հոգածությամբ:
Լինելով եկեղեցու հավատացյալ անդամներ՝ շահառուները համայնքի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Աշոտ քահանա Սաֆարյանի մշտական հոգատար խնամքի ներքո են՝ շրջապատված ուշադրությամբ և ջերմությամբ:
Սիրով հրավիրում ենք հավատացյալ հոտին ներկա լինել մկրտության խորհրդին և արարողության ընթացքում աղոթակից լինել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում