Ռուսաստանը խորանում է Վրաստանի տարածքում, իսկ Իվանաշվիլին դեռ հույս ունի բանակցության

Վրաստանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է ուղարկել Ռուսաստանին՝ Գորիի շրջանի Դիցի ավանի և Կարելովյան շրջանի Դվանի ավանի մոտակայքում փշալարեր քաշելու և դիրքերը հարյուր մետրով առաջ տալու համար: Ինչպես տեղեկացնում է Վրաստանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը, նոտան ուղղվել է շվեյցարական կողմի միջնորդությամբ, քանի որ Ռուսաստնաի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները դադարեցվել էին, երբ Ռուսաստանը ճանաչել էր Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախությունը:

Ինչպես տեղեկացնում է «Кавказский узел»-ը մայիսի 27-ի առավոտյան ռուսական կողմը Հարավային Օսեթեիայի և Վրաստանի սահամանաբաժան հատվածում փշալարեր է քաշել՝ խորանալով Վրաստանի տարածքի մեջ:
Վրացական կողմի բողոքի նոտայում նշվում է, որ այս կերպ Ռուսաստնաը խախտում է միջազգային իրավունքի դրույթենրը և 2008-կնքված զինադադարի պայմանագիրը:

Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն ԵՄ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ իր դժգոհությունն է հայտնել և ակնկալել միջազգագյին հանրության համապատասխան արձագանքը:

Ռուսական կողմի այս քայլը զարմանք է առաջ բերել Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանաշվիլու մոտ, ով Prime Time-ին տված հարցազրույցում նշել է, որ հույս ուներ Վրաստանի նոր իշխանությունների և Ռուսաստանի միջև այլ հարաբերություններ տեսնել: Վարչապետն այս հայտարարությունն արել է՝ մեկնաբանելով իրավիճակը Ցխինվալիի սահմանային գծում տարածքի շրջափակման հետ կապված, հայտնում է Грузия Online-ը:

Նա կարծիք է հայտնել, որ այդ ամենը ոչ թե Դաշնային իշխանությունների ձեռքի գործն է, այլ կատարվել է ավելի ստորին մակարդակում՝ նախարարության, գերատեսչության կամ գուցե որևէ գեներալի:

«Մենք ոչինչ չենք խնայում հարաբերությունները լավացնելու համար: Այս քայլը կարծում ենք թյուրիմացություն է և շուտով կպարզվի: Իսկ Ռուսաստանի հետ հարաբերությունները կշարունակվեն նաև հետագայում, քանի որ մենք արդյունքի կարող ենք հասնել միայն երկար բանակցությունների միջոցով: Նման խնդիրները շատ բարդ են լուծում ստանում, սիկ մենք չենք կարող հինգ րոպեում լուծել դրանք»- նշել է Իվանաշվիլին:

Աննա Բարսեղյան

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում