Սեյրան Օհանյանը կհանդիպի ազատամարտիկների հետ
Նմանատիպ
Այսօր Հայաստանի Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպելու է ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի ղեկավարած հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում հայտնել է ՊՆ մամուլի խոնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Նախարարը ավելի վաղ հանդիպել է ազատամարտիկներին ու կարող եմ ասել, որ համաձայն է ու ստորագրում է նրանց բոլոր պահանջների տակ: Այսօրվա հանդիպումն ուղղված է որոշակի հարցեր հստակեցնելուն ու կարգավորելուն»,- ասել է Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 10-ին ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանն իր մի խումբ ընկերների հետ նստացույց էր հայտարարել Երևանի Ազատության հրապարակում’ պահանջելով պահեստազորի սպաների ու ազատամարտիկների կենսաթոշակային համակարգի վերանայում: Ավելի ուշ, իր և ընկերների իրավունքները պաշտպանելու համար Վոլոդյա Ավետիսյանը ստեղծել էր հասարակական կազմակերպություն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում