Ադրբեջանը խթանելու՞ է գիտությունը բանակի հաշվին

Ադրբեջանական Միլլի Մեջլիսը ծրագրում է հատուկ նիստի ժամանակ քննարկել մագիստրատուրա դիմելու դեպքում բակալավրիատի ուսանողներին տարկետման իրավունք տրամադրելու հարցը:

Ինչպես տեղեկացնում է « ԱՊԱ» լրատվական գործակալությունը, Մեջլիսը նախատեսում է փոփոխություններ մտցնել «Զինվորական ծառայության անցնելու մասին օրենք»-ում և « Գիտության մասին օրենքում», որոնք հնարավոր է ամբողջությամբ վերանայվեն:

Քննարկման են դրվելու մի քանի տարբերակներ, որոնց թվում առաջարկվում է մագիստրոսական աստիճան ստացած ուսանողների ծառայությունը երկու տարի ժամկետից հասցնել մինչև վեց ամիս:

Մեջլիսի Անվտանգության և ռազմական հարցերով հանձնաժողովի անդամ Զախիդ Օրուջը նշել է, որ այդ փոփոխությունները միտված են խրախուսելու գիտությամբ զբաղվելը, որով հետաքրքվողների թիվը խիստ նվազ է Ադրբեջանում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում