Անհատի պաշտամունքի ձևավորում Թուրքիայում թե՞ PR ակցիա

Թուրքիայի վարչապետ Ռեջիփ Թայիփ Էրդողանը , որը երեկ գտնվում էր Ստամբուլի նորակառույցներից մեկի բացմանը նշել է, հանդես է եկել հրապարակային ելույթով:

Նրա ելույթի ժամանակ հավաքվածների կողմից բարձրաձայն կոչեր է լսվել
«Վարչապետների թագավորը Կասիմպասայից է»՝ ակնարկելով նրա ծննդավայրը:

« Ես թագավոր չեմ: Ես վարչապետ եմ, որն ընտրվել է ժողովրդի ձայների միջոցով: Ես ձեր ծառան եմ, ոչ թե ղեկավարը»- Էրդողանի խոսքերն է մեջբերում «Hurriyet»-ը:

Կանխատեսելի է, որ այդ քայլը կազմակերպված է հենց Էրդողանի PR-ով զբաղվող գործակալների կողմից: 2014 թվականին Թուրքիայում տեղի կունենան նախագահական ընտրություններ, որտեղ Էրդողանը պատրաստվում է դնել իր թեկնածությունը, եթե նույն թվականին իրականացվող սահմանադրական բարեփոխումների արդյունքում ընդլանվեն նախագահի լիազորությունները: Էրդողնանն այլևս չի կարող դառնալ Թուրքիայի վարչապետ, որի պատճառով էլ նախատեսվում են հենց այդ սահմանադրական փոփոխությունները:
Այս իրավիճակում Էրդողանը լուրջ խնդիր ունի բարձրացնելու և կայուն պահելու իր հեղինակությունը, որպեսզի չկրկնվի Վրաստանի հայտնի սցենարը: Ուստի նման քայլերով Թուրքիայի վարչապետը փորձում է համոզել իր՝ հանրության ծառան լինելը:

Իսկ եթե այդ քայլը ինքնաբուխ է, ապա պետք է փաստել թուրքական հասարակության մեջ անհատի պաշտամունքի ձևավորման միտումներ: Էրդողանը երազում է իր հեղինակությամբ գերազանցել Աթաթուրքին և դառնալ համաթուրքական պաշտամունքի առարկա:

Աննա Բարսեղյան

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում