Եկեղեցու դեմ անհասկանալի ուժերի պայքարն ահագնանում է

Եկեղեցու դեմ անհասկանալի ուժերի պայքարն ահագնանում է

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, FacebookԱյսօր Facebook-ում բուռն քննարկման առարկ է դարձելՆիժնի Նովգորոդ քաղաքի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ Սեբեոս քահանա Ղալաչյանի ելույթը, որում, չնայած որոշ անընդունելի ձևակերպումների, որևէ արտասովոր բան չկա:

Բայց ուշադրություն՝ թիրախը ո՛չ թե քահանայի որոշ հայտարարություններն են, այլ այն, որ նա համարձակվել է քննադատել իշխանությանը՝ եկեղեցու դեմ ուղղված հակաքարոզը չզսպելու, մի բան էլ դրան նպաստելու համար:

Ուշագրավ է, որ քահանայի հայտարարությունը եղել է փետրվարի 3-ին, համացանցում դրվել է փետրվարի 12-ին, բայց քննարկման թեմա է դարձել միայն ԱՅՍՕՐ:

Հենց այսօր «Իմ քայլ»-ի պատգամավոր Թագուհի Թովմասյանի «Ժողովուրդ» թերթը գրեց Կաթողիկոսի փոփոխության մասին՝ դարձյալ շեշտադրելով, թե Կաթողիկոսն իշխանության դեմ է գործում:
Իսկ ավելի վաղ էլ, ռուսական Լենտա.ru կայքում հրապարակվել է Հայ Առաքելական եղեկեցին վարկաբեկող մի հոդված, որում աբսուրդային տեղեկություններ էին ներկայացվում իբր հոգևորականների կողմից մանկապղծության դեպքերի վերաբերյալ:

Մի խոսքով՝ հոդվածը ոտքից գլուխ պատվեր էր:

Հիմա ամենակարևոր հարցը. ո՞վ է պատվիրատուն և ինչո՞ւ է ֆեյսբուքահայությունը ներքաշվում մեր պետականության պահանման ամենակարևոր կառույցի՝ եկեղեցու դեմ այս ակնհայտ ուղղորդված հակաքարոզին:

Սա նկատում եմ անգամ ես՝ ունենալով շատ սուբյեկտիվ վերաբերմունք կրոնների վերաբերյալ, բայց հիմա դա չէ քննարկման թեման։

На данном изображении может находиться: 1 человек, улыбается

Нет описания фото.

На данном изображении может находиться: 1 человек, улыбается, текст

 

Արեգ ՍԱՐԳՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում