ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանրամարտի Հայաստանի առաջնության չեմպիոն, Օլիմպիական խաղերի և աշխարհի առաջնության փոխչեմպիոն Գոռ Մինասյանը երկրի ներքին առաջնությունը համեմատում է աշխարհի առաջնության հետ:
«Հայաստանի առաջնությունում մրցակցությունը թեժ ստացվեց, քանի որ մասնակցում էին Եվրոպայի ամենաուժեղ ծանրորդները: Կարելի է ասել Եվրոպայի կամ աշխարհի առաջնությունները տեղափոխվել էին Հայաստան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մինասյանը:
Գյումրեցի ծանրորդի խոսքով` հիմա ինքը միջին մարզավիճակում է և բարձրացրած կիլոգրամները նորմալ են: «Ինձ համար այս տարվա բարձրագույն նպատակը աշխարհի առաջնությունն է, որը Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար վարկանիշային է»,-եզրափակեց մարզիկը: