Թուրքիայի մեջլիսում պատգամավորը ինտերնետով ֆուտբոլ է դիտել և սկադնալի մեջ ընկել
Նմանատիպ
Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) պատգամավոր, այդ երկրի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Հաքան Շյուքյուրի և «Միլլիյեթ» օրաթերթի միջև սկանդալ է ծագել:Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը:
Լրագրողի ֆոտոխցիկն արձանագրել է, թե ինչպես է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Շյուքյուրը IPAD-ով դիտում ֆուտբոլային մի խաղ:
«Միլլիյեթ» օրաթերթն այդ նկարը հրապարակել է իր առաջին էջում, ինչը խիստ զայրացրել է պատգամավորին: Շյուքյուրն օրաթերթին մեղադրել է այն բանում, որ վերջինս անսահմանորեն ատում է իշխող կուսակցության պատգամավորներին` արդարանալով, որ ինքը IPAD-ով միացել է ինտերնետին ու խաղը դիտել ընդմիջման ժամանակ, մինչդեռ «Միլլիյեթ»-ը լրիվ այլ կերպ է ներկայացրել դա:
«Չգիտեմ` «Միլլիյեթ»-ը ոնց, բայց, օրինակ, իմ կոկորդից հարամ փողը կուլ չի գնա»,- «Twitter» միկրոբլոգում գրել է Շյուքյուրը:
Նշենք, որ վերջերս իր ծագման մասին խոսելիս` Հաքան Շյուքյուրն ասել է. «Ես ծագումով ալբանացի եմ: Քուրդ չեմ, ոչ էլ թուրք եմ: Բայց ես հաց եմ կերել Թուրքիայում, այս հողում մեծացել»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում