Команда. Մխիթարյանը` մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Ուկրաինական Команда թերթի անցկացրած ամենամսյա հարցումների արդյունքում Ուկրաինայի’ 2012/13 թթ. մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի հավաքականի ու Դոնեցկի «Շախտյորի» առաջատար Հենրիխ Մխիթարյանը:

Նա ընդհանուր հաշվարկով հավաքել է 75 միավոր: Երկրորդ ու երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Անդրեյ Յարմոլենկոն ու Կլեյտոնը’ 38 ու 29 միավորներով:

Հիշեցնենք’ հայ ֆուտբոլիստի համար մրցաշրջանը շատ հաջող էր, քանի որ, բացի Ուկրաինայի չեմպիոն ու գավաթակիր դառնալուց, նա նվաճեց նաև լավագույն ռմբարկուի տիտղոսը’ ռեկորդային 25 գոլերով: 

Այս մասին տեղեկացնում է allsport.am-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում