Գարեգին Բ և Արամ Ա կաթողիկոսները միասնական աղոթք են հնչեցրել Էջմիածնում
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի hրավերով փետրվարի 19-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին է ժամանել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Ս. Տրդատի կամարի առջև, եղբայրական ողջագուրումից հետո Ամենայն Հայոց կաթողիկոսը և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը Մայր Տաճարի զանգերի ղողանջների ներքո Մայր Աթոռի միաբանների թափորով առաջնորդվել են Սուրբ Հովհաննես Մկրտիչ-Սուրբ Վարդան մատուռ-մկրտարան, ուր կատարվել է միասնական աղոթք:
Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, աղոթքից հետո Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը բարիգալստյան խոսքով ողջունել է Նորին Սրբություն Արամ Ա կաթողիկոսին: Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում