Հարություն Խաչատրյան. «Միությունը պատրաստ է իրավաբանական ծառայություն տրամադրել Հովհաննես Գալստյանին»

Հարություն Խաչատրյան. «Միությունը պատրաստ է իրավաբանական ծառայություն տրամադրել Հովհաննես Գալստյանին»

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, Aravot.am: Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ, ռեժիսոր Հարություն Խաչատրյանը Կինոյի տանը կայացած ասուլիսում հայտարարեց, որ քանի որ իրենց միությունը զբաղվում է նաեւ կինեմատոգրաֆիստների իրավունքների պաշտպանությամբ, իրենք պատրաստ են իրավական աջակցություն ցուցաբերել հացադուլի դիմած ռեժիսոր Հովհաննես Գալստյանին: Նրա ձեւակերպմամբ, երկկողմանի մեղադրանքներ են հնչում, սակայն փաստն այն է, որ մարդը 2 շաբաթից ավելի հացադուլի մեջ է եւ վտանգում է առողջությունը: «Ես կոչ եմ անում բոլոր կողմերին մտնել երկխոսության մեջ, որպեսզի խնդիրը լուծվի, քանի որ կյանքից ավելի կարեւոր բան չկա:

Պատրաստ ենք իրավաբանական ծառայություն տրամադրելու Հովհաննես Գալստյանին, որպեսզի դատական պրոցեսներն արագացվեն», – ասաց Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահը:

«Երբ փոխվեց դարաշրջանը, կոլեկտիվ որոշումներին եւ կոլեկտիվ վայնասուններին վերջ դրվեց: Այժմ ամեն մի արվեստագետ իրավունք ունի իր կարծիքը հայտնելու, բայց այս հարցում միությունը միակարծիք է, եւ կոչ է անում Հովհաննես Գալստյանին դադարեցնել իր առողջության համար վնասակար այդ գործընթացը եւ գնալ իրավական ճանապարհով…

Մենք պատրաստ ենք իրավաբաններով մտնել գործի մեջ եւ արագացնել գործընթացը, որպեսզի իրավական ճանապարհով խնդիրը հանգուցալուծվի»,-հավելեց նա:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում