Ազգությամբ հայ ուդահարը մտադիր է վերադառնալ Դիարբեքիր
Նմանատիպ
Ուդի վարպետ Երվանդ Բոսթանջըն, ով ծնվել է Թուրքիայում եւ ազգությամբ հայ է, 1992 թվականին տեղափոխվել և բնակություն էր հաստատել Միացյալ Նահանգներում: Ինչպես գրում է Ermenihaber.am կայքը, Բոսթանջըն որոշել է վերադառալ ծննդավայր: Ըստ աղբյուրի, երաժիշտի տեղափոխության ծախսերը հոգալու է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը: Հայ երաժշտի Թուրքիա տեղափոխության և նրա կյանքի մասին մանրամասներ է հաղորդում թուրքական «Դողան հաբեր» լրատվական գործակալությունը: Նշվում է, որ նա Դիարբեքիր կմեկնի հունիսի 20-ին:
Նշենք, որ Երվանդ Բոստանջըն հանգուցյալ արվետսագետների շիրիմներին ուդ է նվագել, հայերեն, քրդերեն և թուրքերեն լեզուներով պանդխտության և հայրենիքի կարոտին նվիրված երգեր կատարել:
Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը Երվանդ Բոստանջըյին խոստացել է աշխատանքի տեղավորել Դիարբեքիրում գործող Արամ Տիգրանի անվան կոնսերվատորիայում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում