Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի մասնակից ակումբները հայտնի են
22/02/2019 09:17
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի բոլոր մասնակիցները հայտնի են:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հաջորդ փուլի ուղեգրի համար կպայքարեն` «Արսենալ»-ը (Անգլիա), «Բենֆիկա»-ն (Պորտուգալիա), «Չելսի»-ն (Անգլիա), «Դինամո»-ն (Զագրեբ, Խորվաթիա), «Դինամո»-ն (Կիև, Ուկրաինա), «Ֆրանկֆուրտ»-ը (Գերմանիա), «Ինտեր»-ը (Իտալիա), «Կրասնոդար»-ը (Ռուսաստան), «Նապոլի»-ն (Իտալիա), «Ռենես»-ը (Ֆրանսիա), «Զալցբուրգ»-ը (Ավստրիա), «Սևիլիա»-ն (Իսպանիա), «Սլավիա»-ն (Պրահա, Չեխիա), «Վալենսիա»-ն (Իսպանիա), «Վիլիառեալ»-ը (Իսպանիա) և «Զենիթ»-ը (Ռուսաստան):
Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությունը կկայանա փետրվարի 22-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում