Հովիկ Աբրահամյանը որոշել է պատժել Հայ ազգային կոնգրեսին
31/05/2013 09:07
Նմանատիպ
ԱԺ վերջին քառօրյայի ժամանակ կառավարության ծրագրի վերաբերյալ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավորների սուր քննադատական ելույթները բավական թանկ են նստել ընդդիմության վրա:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը որոշել է պատժել ընդդիմադիր ՀԱԿ խմբակցությանը’ նրանց պատգամավորներին չընդգրկելով միջազգային խորհրդարանական պատվիրակությունների կազմում, գործուղումների մեկնող խմբերում:
Ընդ որում, ընդգծված բացասական վերաբերմունքը հենց ՀԱԿ խմբակցության պատգամավորների հանդեպ առավել քան նկատելի է, որովհետեւ թեեւ ՀԱԿ-ն ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունն է, սակայն նրա պատգամավորները գրեթե չեն մեկնում գործուղումների, փոխարենը ՀՀԿ խմբակցությունից միանգամից մի քանի հոգի է ընդգրկվում պատվիրակությունների կազմում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում