ՀՀԿ նորակառույց շքեղ շենքը կվաճառվի՞ կամ ինչո՞ւ Գալուստ Սահակյանի որդին հոր պես հումորով չէ

«ՀՀ ԱԳՆ շենքը վաճառած Պետգույքի գործակալության պետ Արման Սահակյանին հարցրինք’ լուրեր են պտտվում, թե շուտով վաճառելու եք ՀՀԿ շքեղ վերանորոգված շենքը, այո՞: «Ո՜չ»,- լուրջ ասաց վերջինս: «Ճիշտն ասա»,- կողքից հուշեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Որտեղի՞ց գիտեք, որ չի վաճառվելու’շարունակեցինք հարցադրումն Արման Սահակյանին: Նա մի պահ կարկամեց: Կուսընկերոջը կրկին օգնության հասավ արդարադատության նախարարը. «Հանրապետական կուսակցությունն ինքնուրույն իրավաբանական անձ է և ունի իր առանձնացված գույքը, որը պետական գույք չէ, և Արման Աահակյանը չի կարող այն վաճառել, վերջինս տիրապետում է բացառապես պետական գույքին»: Պատահաբար չի՞ թերագնահատում Ձեր հնարավորությունները Հ. Թովմասյանը’ հարցրինք նախարար ընկերոջն ուշադիր լսող կրտսեր Սահակյանին: «Չէ, չի թերագնահատում, այդպես է»,- նույն լրջությամբ պատասխանեց նա: Փաստ է, որ հոր գրեթե միակ արժանիքը’ հումորի զգացումը, չի ժառանգել»,- գրել է «Հրապարակը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում