Կմասնակցի՞ ադրբեջանական պատվիրակությունը Երևանում անցկացվելիք «Եվրանեսթի» նիստին

«Բրյուսելում ընթացող ‘ եվրանեսթյան այս համաժողովն ամենաարդյունավետն էր մյուս բոլորից, մեզ հաջողվեց ադրբեջանցիների երկնած 14 հակահայկական նախագծեր հանել օրակարգից, այդ թվում’ Սարսանգի ջրամբարին վերաբերող»,- երեկ «Հրապարակի» հետ զրույցում հպարտացել է Բրյուսելում գտնվող մեր պատվիրակության անդամ Արտակ Զաքարյանը: Իսկ արդեն հաջորդ տարի’ աշնանը, «Եվրանեսթը» կգումարվի Երևանում: Ադրբեջանական պատվիրակությունը կգա՞ Հայաստան’ մասնակցելու համաժողովին, հարցրել է թերթը Զաքարյանին: «Կարծում եմ’ այո»: «Հրապարակը» հիշեցնում է, որ 2012-ի ապրիլին, Ադրբեջանում ընթացող «Եվրանեսթի» 2-րդ համաժողովին հայաստանյան պատվիրակությունը մասնակցել էր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում