Հակակարկտային կայանները օգուտ չեն տվել

Գարնանացանի աշխատանքներն ավարտելուն պես, կարկուտը դարձյալ ծեծեց իր մշտապես ծեծած տեղը: Լոռու մարզի Ագարակ, Լեջան և Ամրակից համայնքներում մայիսի 25-ին գրանցված կարկտահարությունը խոշոր վնաս է հասցրել: Վնասվել են Ագարակի հացահատիկի և կարտոֆիլի բերքի 80 տոկոսը, Ամրակիցի 50 հա կարտոֆիլի և 110 հա ցորենի ցանքատարածությունները:

«Կարկուտից ժամեր առաջ տնկել էի գնածս կաղամբի սածիլները, հասցրեցի միայն ուրախանալ նրանց տեսքով, կարկուտը միանգամից սրբեց տարավ, մի ժամանակ գոնե հակակարկտային կայաններ կային գյուղում, հիմա դրանցից էլ զրկված ենք»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է Ագարակի բնակչուհի Էլիդա Ջիլավյանը: Ագարակի ղեկավար Ռուբիկ Բարխուդարյանի խոսքերով’ անցած տարի տարածաշրջանում տեղադրվել են հակակարկտային 6 կայաններ, որոնք, սակայն, կարկտահարված համայնքներից բավական հեռու են և օգուտ չեն տվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում